Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմի ցուցադրություն

«Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմի ցուցադրություն
13.05.2014 | 12:00

«Հայակ» կինոմրցանակաբաշխության ցուցադրությունների շրջանակում մայիսի 11-ին «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ Սամվել Սպիունու «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի ցուցադրությունը:
Ֆիլմը պատմում է ՈՒկրաինայում ապրող և ստեղծագործող հայազգի հանրաճանաչ կինոռեժիսոր Ռոման Բալայանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին:
Ռոման Բալայանը հեղինակ է ոչ միայն ռուս դասական գրականության մի շարք գործերի էկրանավորումների, այլև շատ նորարարական ֆիլմերի, որոնցում արծարծվող թեմաներն ու կերպարները հեղինակային յուրօրինակ մեկնաբանություններ են: Նրա «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը նոր ալիքի պայթյուն էր ու ոչնչացրեց սովետական մարդու վերաբերյալ մինչ այդ գոյություն ունեցող բոլոր կարծրատիպերը:
Ի դեպ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ևս կազմակերպում է «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որը կկայանա մայիսի 25-ին, Կինոյի տանը, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում, ժամը 18:00-ին։


Անահիտ ԱՐՓԵՆ

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ