Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սնոուդենի նոստալգիան

Սնոուդենի նոստալգիան
13.05.2014 | 13:07

ԱՄՆ-ի հատուկ ծառայություններից Ռուսաստանում ապաստան գտած Էդուարդ Սնոուդենը որոշել է Վաշինգտոնի հետ բանակցել՝ հայրենիք վերադառնալու հարցով: Բանակցությունները սկսվել են 2013-ի ամռանը, բայց մնացել են գաղտնի: Սնոուդենը ցանկանում է մեղմացնել իրեն սպառնացող պատիժը: Կողմերը դեռ փոխզիջում չեն գտել: Սնոուդենի փաստաբանն է Պլատո Կաչերիսը, որ նախկինում պաշտպանել է խորհրդային ու ռուսական լրատուներին: Սնոուդենի գործի մասին նա հրաժարվել է խոսել: ԱՄՆ-ի դատախազությունը դեռ մեղադրանքի մեղմացման հիմքեր չի տեսնում: 2013-ի դեկտեմբերին Ռիչարդ Լեջետը, ով ղեկավարում էր ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայությունը, չէր բացառել Սնոուդենին ներկայացվող մեղադրանքների մեղմացումը, եթե նա հատուկ ծառայություններին երաշխիքներ տա, որ այլևս որևէ փաստաթուղթ չի հրապարակի: Ազգային անվտանգությունում չգիտեն՝ ինչ տեղեկատվություն ունի Սնոուդենը, նա հաստատում է, որ իր տնօրինության տակ են 1,7 միլիոն գաղտնի ֆայլեր, հատկապես աղմկահարույց նյութերը կհրապարակվեն նրա մահվան դեպքում:

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ