Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մաշա Գեսսեն. «Պուտինը առաջարկում է կիսել Ուկրաինան»

Մաշա Գեսսեն. «Պուտինը առաջարկում է կիսել Ուկրաինան»
13.05.2014 | 13:36

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևմուտքի երկրներին առաջարկում է միասին կիսել Ուկրաինան: Այս մասին գրել է Մաշա Գեսսենը` The Washington Post-ում: Վերլուծելով ՌԴ նախագահի վերջին հայտարարությունները: «Իրեն ինքնիշխան պետություն հայտարարելուց 24 տարի հետո Ռուսաստանը չկարողացավ սկսել ընկալել իրեն որպես հետկայսերական պետություն»,- գրել է Գեսսենը: Նրա կարծիքով Պուտինը Ռուսաստանի Դաշնությունը տեսնում է որպես ռուսական կայսրության ժառանգորդ: Նա նշել է, որ Պուտինը քննադատել է 1954-ին Ղրիմի փոխանցումը Ուկրաինային, «սակայն չի հիշատակել այն փաստի մասին, որ հողերը, որոնք Ուկրաինայի կողմից տրվել էն Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությանը, մինչ այսօր էլ Ռուսաստանի մաս են կազմում»: Ավելին` մարտի 18-ի ուղիղ եթերի ժամանակ Պուտինը մեղադրել է բոլշևիկներին անմիջապես Ուկրաինայի սահմանների անօրինական որոշման համար, իսկ մեկ ամիս անց Պուտինը հիշեցրել է, որ Ուկրաինայի տարբեր շրջանները երբեք չեն պատկանել Լեհաստանին, Ավստրո-Հունգարիային և Չեխոսլովակիային: «Ահա թե ինչ էր ցանկանում նա ասել. սահմանները կարելի է և պետք է փոխել: Եվրոպա, արի միասին կիսենք Ուկրաինան»,- գրել է Գեսսենը: «Իսկ եթե Եվրոպան չցանկանա մասնակցել մասնատմանը, Ռուսաստանը կգործի ինքնուրույն»,-նշել է վերլուծաբանը:

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ