Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե անհրաժեշտ չեն համարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջով Կիպրոսին 90 մլն եվրո վճարելը՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։ «Դատարանը գերազանցել է իր լիազորությունները»,- ասել է Դավութօղլուն՝ վճիռն անարդար որակելով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր Թուրքիայի իշխանություններին պարտադրել Կիպրոսի հույներին 90 մլն եվրո վճարել՝ 1974-ին կղզու հյուսիս ռազմական ներխուժման համար։