ՈՒկրաինայում ճգնաժամը մոտ է քաղաքացիական պատերազմի՝ ասել է եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: «Մենք հեռու չենք քաղաքացիական պատերազմից»՝ հայտարարել է Լորան Ֆաբիուսը՝ Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտում ելույթ ունենալիս: Նրա խոսքով՝ բանակցությունների երկու հնարավոր տարբերակ կա՝ ՈՒկրաինայի ներսում և ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև: «Ընդհանուր առմամբ՝ ես միշտ կողմ եմ երկխոսությանը, որ օգնում է կանխել չհասկացվածությունը»,- նշել է Ֆաբիուսը: Նրա կարծիքով՝ այս փուլում այդպիսի բանակցությունների իրականացումը դժվար է, որովհետև Ռուսաստանն «ավելի օգտակար» է համարում շրջաններում ռուսամետ բնակչության հետ Կիևի ներկայացուցիչների երկխոսությունը, ոչ թե «ավելի խոշոր հանդիպումը» քառակողմ ձևաչափով:
«Կարծում եմ՝ մենք պետք է ձեռնարկենք ամենաակտիվ քայլերը, որովհետև հեռու չենք քաղաքացիական պատերազմից»,- ասել է նա։