Վրաստանը չի ճանաչում այն հանրաքվեները, որոնք տեղի են ունեցել ՈՒկրաինայում: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Թբիլիսիում կայացած համատեղ ասուլիսում: «Վրաստանը լիովին աջակից է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և առաջիկա քաղաքական նպատակին` մայիսի 25-ի ընտրություններին, որոնք ուղղված են իրավիճակի կարգավորմանը: Շատ կարևոր է, որ այդ ընտրությունները կայանան ՈՒկրաինայի ողջ տարածքում: Դրանք պետք է ևս մեկ քայլ դառնան ուկրաինական պետության համախմբման ճանապարհին: Վրաստանն աջակցում է այդ ընտրություններին և չի ճանաչում այն հանրաքվեները, որոնք անցկացվել են ՈՒկրաինայում»,- ասել է Վրաստանի նախագահը: