Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Արծվիկ ՄԻնասյանը Հերմինե Նաղդալյանի «ֆունկցիան» ստանձնելու ցանկություն չունի

Արծվիկ ՄԻնասյանը Հերմինե Նաղդալյանի «ֆունկցիան» ստանձնելու ցանկություն չունի
14.05.2014 | 15:22

«Որևէ մեկի ֆունկցիան ստանձնելու ցանկություն չունեմ, տիկին Նաղդալյան»,-այսօր մինչև «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի հետ կապված ելույթ ունենալը, Արծվիկ Մինասյանը դիմեց ԱԺ ղեկավարությանը` հարցադրում անելով, թե երբ է լինելու կուտակային կենսաթոշակային բարեփոխումների օրենքի երկրորդ ընթերցումը, և ստացավ Հերմինե Նաղդալյանի «նկատողությունը», թե պետք չէ միջամտել իրենց գործառույթներին, իրենք կկատարեն իրենց աշխատանքը:

Ի դեպ, այսօր ԱԺ-ն 24-ժամյա ռեժիմով քննարկելու է «կուտակայինի» մասին օրենքը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ