Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սլավյանսկի անջատողականները պատրաստ էն բանակցել պաշտոնական Կիևի հետ

Սլավյանսկի անջատողականները պատրաստ էն բանակցել պաշտոնական Կիևի հետ
15.05.2014 | 11:27

Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմորյովի մամլո խոսնակ Ստելլա Խորոշևան հայտարարել է, որ Սլավյանսկում իրավիճակը հանգիստ է և հույս կա, որ կսկսվեն բանակցություններ Կիևի հետ: Այս մասին տեղեկացնում է rosbalt.ru-ն: Ըստ կայքի` Սլավյանսկում անցած գիշեր զոհեր չեն եղել: Խորոշևան ասել է, թե «քաղաքում խաղաղ է», թեև այն գտնվում է «շրջափակման մեջ»: «Գուցե սա կապված է նրա հետ, որ Կիևը համաձայն է բանակցությունների»,- ասել է խոսնակը:

Անցած գիշեր անջատողականների և Ուկրաինայի ուժայինների միջև տեղի են ունեցել բախումներ` Սլավյանսկի և Կրամատորսկի մերձակայքում: Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետի» հաղորդմամբ բախումների արդյունքում զոհվել է 8 զինծառայող:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ