ԵԱՀԿ 57 երկրների ներկայացուցիչները որոշել են պաշտոնում վերանշանակել գործող գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին երկրորդ եռամյա ժամկետով:
59-ամյա Զանիերը ներկայացնում է Իտալիան, ստանձնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2011-ին: Մինչ այդ գլխավորել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնը և եղել է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը Կոսովոյում: