Եվրոպական ընկերություններն այնպես են արել, որ «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը զերծ մնա Եվրոպայի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցներից: «Գազպրոմի» վարչության նախագահը կարող էր այդ ցուցակում հայտնվել, սակայն եվրոպացի գործընկերներն իշխանություններին համոզել են Միլերին ցուցակում չընդգրկել: Նախապատրաստության փուլում պատժամիջոցների ենթարկվելիք անձանց անունները հայտնվել են նավթագազային ընկերությունների մոտ, իսկ նրանք իրենց երկրների քաղաքական գործիչներին կարողացել են համոզել հանել Միլերին ցանկից: