Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դեսպանի գործընկերային հանդիպումները Միացյալ Նահանգներում

Դեսպանի գործընկերային հանդիպումները Միացյալ Նահանգներում
16.05.2014 | 13:46

Մայիսի 17ի-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը կմեկնի Միացյալ Նահանգներ` մի շարք քաղաքներում հանդիպումներ ունենալու հնարավոր գործընկերների հետ: Հանդիպումների ընթացքում դեսպան Հեֆեռնն ակնկալում է տարբեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակել մշակութային տուրիզմին,մշակութային պահպանությանը, ինչպես նաև գիտությանը, տեխնոլոգիաներին ու նորարարություններին առնչվող հարցերի շուրջ: Գործընկերային հանդիպումների շարքը եզրափակելուց հետո դեսպանը խորհրդակցություններ կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում: Դեսպան Հեֆեռնը Հայաստան կվերադառնա հունիսի 12-ին:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ