Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քերրին մեղադրել է Սիրիայի իշխանությանը

Քերրին մեղադրել է Սիրիայի իշխանությանը
16.05.2014 | 13:57

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին երեկ հայտարարել է, որ ծանոթացել է այն նախնական տվյալների հետ, որոնք ցույց են տալիս, թե Սիրիայի իշխանությունները թունավոր միջոցներ (քլոր) են օգտագործել սեփական ժողովրդի դեմ պատերազմում: Նա միաժամանակ ընդգծել է, որ այդ տեղեկությունները դեռևս չեն հաստատվել: Լոնդոնում, «Սիրիայի բարեկամներ» խմբի անդամների հետ հանդիպումից հետո, Քերրին հայտարարել է Սիրիայի ընդդիմությանը տրամադրվող օգնության ավելացման վերաբերյալ պայմանավորվածության մասին:
Հինգշաբթի Լոնդոնում տեղի է ունեցել «Սիրիայի բարեկամներ» խմբի 11 երկրների արտգործնախարարների հանդիպումը: Խմբի մեջ մտնում են ԱՄԷ-ն, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Հորդանանը, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Եգիպտոսը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան:

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ