Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թեհրանի կարծիքով, եթե համաձայնագիր չստորագրվի, աղետ տեղի չունենա

Թեհրանի կարծիքով, եթե համաձայնագիր չստորագրվի, աղետ տեղի չունենա
17.05.2014 | 12:21

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արակչին հայտարարել է, որ, Իրանի և «վեցյակի» բանակցությունների չորրորդ հանդիպման արդյունքներով, դեռևս հնարավոր է համարում համաձայնագրի կնքումը մինչ հուլիսի 20-ը, սակայն այն չհաջողվելու դեպքում աղետ տեղի չի ունենա: «Մենք չենք ձգտի ցանկացած գնով համաձայնագրի ստորագրման մինչ հուլիսի 20-ը: Եթե դա չհաջողվի անել, աղետ տեղի չի ունենա, մենք կունենանք ևս կես տարի` բանակցությունները շարունակելու համար»,- ասել է Արակչին: Իրանի և «վեցյակի» բանակցություններում ԱՄՆ-ի պատվիրակության ներկայացուցիչը Վիեննայում միաժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը պնդելու է Թեհրանի հետ համաձայնագիրն ստորագրել մինչև հուլիսի 20-ը:

Նշենք, որ ուրբաթ օրը Վիեննայում ավարտվել էր բանակցությունների չորրորդ հանդիպումը, սակայն Իրանի պատվիրակությունը հիասթափված էր Արևմուտքի դիրքորոշումից: Տարաձայնություն առաջացրած հարցերից մեկը կապված է Իրանի հրթիռային տեխնոլոգիայի հետ:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ