Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հովիկ Աբրահամյան. «Հայաստանը և Ղարաբաղը մեկ տարածք են լինելու»

Հովիկ Աբրահամյան. «Հայաստանը և Ղարաբաղը մեկ տարածք են լինելու»
17.05.2014 | 13:11

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի բաժանում Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը: «Մեկ տարածք են լինելու»՝ այսպես է նա արձագանքել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյա Անտոն Ազարովի հայտարարությանը, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միության ընդհանուր սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված սահմաններով, իսկ Եվրասիական միությանը Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցը անգամ չի էլ քննարկվում:
Հայաստանի վարչապետը հայտարարում է. «Մեկ տարածք ենք մենք լինելու, և իմ կարծիքով՝ որևէ այլ ձևակերպում այդ հարցում չի կարող լինել»:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ