Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Անդրեյ Դեշիցա. «Մեզ պետք չէ Ռուսաստանի օգնությունը»

Անդրեյ Դեշիցա. «Մեզ պետք չէ Ռուսաստանի օգնությունը»
17.05.2014 | 21:51

Կիևում հանդիպել են ՈՒկրաինայի և Լեհաստանի արտգործնախարարներ Անդրեյ Դեշիցան և Ռադոսլավ Սիկորսկին։ «ՈՒկրաինայի կառավարությունն ունի անհրաժեշտ լծակներ ռուսական ագրեսիայի դեպքում ՈՒկրաինայում էթնիկ լեհերին, ռուսախոս մարդկանց պաշտպանելու համար, եթե կրկնվի այն, ինչ եղավ Ղրիմում։ Հետևաբար, մեզ պետք չ¿ Ռուսաստանի օգնությունը մեր ազգային քաղաքականությունն իրագործելու հարցում», - ասել է Դեշիցան։
Սիկորսկին ընդգծել է, որ Լեհաստանը չի ճանաչում ոչ Ղրիմի, ոչ Դոնբասի հանրաքվեները։ «Դրանք ապօրինի են թե ՈՒկրաինայի և թե միջազգային իրավունքի տեսակետից»,- ասել է Սիկորսկին։

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ