Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կիևը բանակցում է

Կիևը բանակցում է
17.05.2014 | 22:02

Կիևը պատրաստ է ռուսական գազի համար վճարել մոտ 300 դոլար, հայտարարել է ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան՝ հայտնում է գերմանական Welt-ը։ Դեշիցան հիշեցրել է նաև, որ Կիևը գազի մատակարարումների շուրջ բանակցություններ է վարում Լեհաստանի, Սլովակիայի և Հունգարիայի հետ և աշխատում է էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար։ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Մոսկվան պատրաստ է ՈՒկրաինային գազի գնի զեղչ տրամադրել, եթե Կիևը վճարի մոտ 2 մլրդ դոլար պարտքը։

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ