Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դոնեցկում տեղի կունենա ռուսամետ ակտիվիստների հանրահավաք

Դոնեցկում տեղի կունենա ռուսամետ ակտիվիստների հանրահավաք
18.05.2014 | 15:30

Դոնեցկում ռուսամետ ակտիվիստներն այսօր հանրահավաք կանցկացնեն` պահանջելով Ռուսաստանի հետ բաց սահման: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ` նախօրեին ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» նորանշանակ վարչապետ Ալեքսանդր Բորոդայը հայտարարել է, որ «հանրապետության իշխանությունները պատրաստվում են դիմելու ՌԴ արտգործնախարարությանը` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու խնդրանքով»: Բորոդայը նաև հայտարարել է, որ նրանք տնտեսական օգնություն են անկնկալում Ռուսաստանից և չի բացառել ապագայում ռուսական ռազմաբազաների տեղակայումը Դոնբասի տարածքում:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ