Շվեյցարիայում այսօր քվեարկություն է անցկացվում, որի արդյունքներով հնարավոր է՝ սահմանվի աշխարհում ամենաբարձր նվազագույն աշխատավարձը:
Դրական արդյունքի դեպքում այդ երկրում գործատուն կպարտավորվի նվազագույնը 4000 շվեյցարական ֆրանկ (4470 ԱՄՆ դոլար) աշխատավարձ վճարել իր աշխատակցին:
Նվազագույն աշխատավարձի բարձրացման կողմնակիցներն ասում են, որ դա անհրաժեշտ է արժանապատիվ կյանքով ապրելու համար, իսկ հակառակորդները են պնդում , որ դա կավելացնի գործազրկությունը, քանի որ երիտասարդների համար
դժվար կլինի աշխատանք գտնել:
Արհմիությունները պահանջում են, որ քաղաքացու տարեկան եկամուտը կազմի 53,600 ԱՄՆ դոլարից ոչ պակաս: Նրանք պնդում են, որ նման միջոցներ հարկավոր են Ժնևում և Ցյուրիխում գործող գների պատճառով: