Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեի հետ և պատրաստակամություն հայտնել աջակցելու փլուզման հետևանքների վերացմանը: Մայիսի 17-ին Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին փլուզում էր եղել, որի բարձրությունը 15-20 մետր է, փակվել է ամբողջ ճանապարհը: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհը փակ կլինի ևս մի քանի օր:
Ալեքսանդր Չիկաիձեն սրտացավության և պատրաստակամության համար շնորհակալություն է հայտնել Արմեն Երիցյանին և նշել, որ դեռևս ճշգրտելու բազմաթիվ հարցեր կան, եթե կարիք զգացվի՝ աջակցության համար անպայման կդիմեն հայ գործընկերներին: