Բալկանյան թերակղզում ռեկորդային ջրհեղեղները քսան մարդու մահվան պատճառ են դարձել, տասնյակ հազարավոր բնակիչներ լքել են տները:
Ջրհեղեղները առավել մեծ վնաս են պատճառել Բոսնիայում, որտեղ 16 մարդ է զոհվել: Անցած շաբաթ ջրհեղեղներ են եղել նաև Լեհաստանում, Սլովակիայում և Ավստրիայում: