Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դոնեցկը չի ճանաչի ՈՒկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները

Դոնեցկը չի ճանաչի ՈՒկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները
19.05.2014 | 12:04

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը չի ճանաչելու ՈՒկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները՝ հայտարարել է Դոնբասի ժողովրդական նահանգապետ Պավել Գուբարևը: «Մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններն անօրինական են, խախտում են երկրի Սահմանադրության 103-րդ հոդվածը: Դրանց անցկացումը մեր անկախ հանրապետությունների (Դոնեցկի և Լուգանսկի) տարածքում անօրինական է, և մենք դրանք չենք ճանաչում»,- ասել է նա: Նահանգապետը ենթադրում է, որ Եվրոպան, ԱՄՆ-ն ու միջազգային ֆինանսական շրջանակները ճանաչում են այդ ընտրությունները: «Եվ ստորագրվելու է ասոցացման համաձայնագիրն ու շարունակվելու են ՈՒկրաինայի տարածքում թերթաքարային գազի մշակման նախագծերն ու ռուսախոս մարդկանց իրավունքների հանդեպ կանխակալ վերաբերմունքը»,- ասել է նա:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ