Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հաագայում հանդես կգան Ռադկո Մլադիչի փաստաբանները

Հաագայում հանդես կգան Ռադկո Մլադիչի փաստաբանները
19.05.2014 | 12:22

Այսօր Հաագայում, նախկին Հարավսլավիայում պատերազմի հանցագործությունների միջազգային տրիբունալում պաշտպանական ելույթով հանդես կգան բոսնիական սերբերի նախկին հրամանատար Ռադկո Մլադիչի փաստաբանները: Մլադիչը մեղադրվում է ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ: Նրա փաստաբանները պնդում են, որ Մլադիչը, ով դատախազի վարկածով անմիջական կապ ունի Բոսնիայի և Հերցեգովինայի մահմեդական բնակչության էթնիկ զտումների հետ, պարզապես հրամաններ է կատարել:
Մլադիչին մեղադրանք է առաջադրված 19 հոդվածներով: Դրանցից ամենածանրը կապված է Բոսնիայի պատերազմի ամենաարյունալի իրադարձության հետ. 1995-ի հունվարին Սրեբրենիցայում սպանվեցին հազար բոսնիացի տղամարդ և անչափահաս:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ

class="footer-right"> .