Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իտալիայում շարունակում են բողոքի ակցիաները Մեդինսկու պարգևատրման դեմ

Իտալիայում շարունակում են բողոքի ակցիաները Մեդինսկու պարգևատրման դեմ
19.05.2014 | 15:06

Կա Ֆոկսարի իտալական համալսարանի հարյուր դասավանդողներ և ուսանողներ կազմակերպել են ստորագրահավաք՝ ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու կողմից համալսարանի պատվավոր անդամի կոչումը զավթելու դեմ:

«Կա Ֆոկսարիի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները ցանկանում են հեռու մնալ այդ որոշումից, որն ընդունել է համալսարանի գիտխորհուրդը մարտի 24-ին: Հանձնման արարողությունը նշանակված էր մայիսի 12-ին: Վենետիկում այն չեղյալ հայտարարվեց (վենետիկցիների բողոքի պատճառով) և տեղի ունեցավ Մոսկվայում, մայիսի 15-ին: Այդ որոշումը հստակ քաղաքական-դիվանագիտական ակտ է, որին համաձայն չէ ուսանողների և դասավանդողների մեծամասնությունը, հատկապես՝ ներկա քաղաքական բարդ իրավիճակում»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նշել են, որ այդ ողջ պատմությունը եղել է թաքուն, արհամարհվել է համալսարանի աշխատակիցների կարծիքը, չնայած նրանք թեկնածուին մեղադրել են անհամբերության և հիպերազգայնականության մեջ: Նրանք նշել են նաև այն ակադեմիական պատճառները, որոնք հարցեր են առաջացրել՝ Մեդինսկուն գիտական կոչում չշնորհելու համար:
Նրանք, ի մասնավորի, հիշել են Մեդինսկու դոկտորական ատենախոսության գրագողությունը, ինչպես նաև՝ ռուս մտավորականների բողոքը, որոնք գրել էին «ժամանակակից ռուսական մշակութային քաղաքականության ամենաօդիոզ դեմքին, եվրոպական արժեքների, բազմամշակութայնության և հանդուժողականության դեմ պայքարողին» գիտական կոչում շնորհելու անհնարինության մասին:
ՌԴ մշակույթի նախարարի ատենախոսության՝ գրագողության վրա ուշադրություն է հրավիրել նաև La Stampa թերթը: Հոդվածում զարմանք է արտահայտվել առ այն, որ պատվավոր աստիճան է շնորհվել մի մարդու, որը չի թաքցնում իր ստալինյան համակրանքները, հավանություն է տալիս Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին, ազգայնամոլությանը և հոմոֆոբիային:
Մայիսի 16-ին Կա Ֆոկսարիի համալսարանի սլավոնագետները տարածել են հայտարարություն, որում իրենց անհամաձայնությունն են հայտնել գիտխորհրդի որոշմանը, որը «լուրջ վնաս է հասցնում իրենց ուսումնական հաստատության վարկանիշին և հատկապես՝ սլավոնագիտության ոլորտին»:
Իտալացի պրոֆեսորների տարածած հայտարարության ներքո ստորագրել են 226 իտալացի հայտնի գիտնականներ:
Նրանք անընդունելի են համարում պատվավոր աստիճան շնորհել մեկին, որը պրոֆեսորին հեռացրել է աշխատանքից՝ արտերկրի նկատմամբ ազգայնական քաղաքականություն իրականացնելու դեմ արտահայտվելու համար, ինչպես դա պատահեց պատմության պրոֆեսոր Անդրեյ Զուբովի հետ:
Իտալացի պրոֆեսորները համաձայն չեն պատվավոր աստիճան շնորհել մեկին, որը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարած «Մշակութային քաղաքականության պետական հիմնադրույթները» փաստաթղթի ներքո: Իսկ այդ փաստաթղթում մշակույթը դիտվում է որպես «գործիք ՌԴ-ի ներքին քաղաքականության վրա ազդելու և նրա ռազմավարական հետաքրքրություններին հասնելու համար»:


Պատրաստեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ