Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Անցյալը ես կարոտեցի, այնտեղ կարգին տղերք շատ կան»

«Անցյալը ես կարոտեցի, այնտեղ կարգին տղերք շատ կան»
19.05.2014 | 17:19

«Արտֆեստ» փառատոնի շրջանակում ցուցադրված Աննա ԲԱԲԱՅԱՆԻ` «Դեռ կհանդիպենք, տղերք» ֆիլմը Արցախյան գոյամարտի ու մեր կողքին ապրող հերոսների մասին է: Ֆիլմում նկարահանվել են Դավիթ Ամալյանը, Գագիկ Գինոսյանը և Տարոն Տոնոյանը:

«Ես ինքս պատերազմին դեմ եմ,- ասում է Դավիթ Ամալյանն ու հավելում,- ողջ մնացածներն ուղղակի ջերմության կարիք ունեն, բայց իրականում տղերքը, որ չկան, երևի թե իրենք էլ ջերմության պակաս ունեն»:

«Երբեմն երազում կրակոցի ձայներ եմ լսում, այն զորեղությունը, որ զգում էիր, որ կողքիդ քեզնից ավելի զորեղ տղամարդիկ են, քեզանից ավելի հաղթական ոգեղենություն ունեցող, դա ոչ մի բառով բացատրել հնարավոր չէ և ոչ մի ձևով հնարավոր չէ վերադարձնել»,-պատերազմյան իր վերապրումներն է նկարագրում Գագիկ Գինոսյանը:

Ֆիլմը խաղաղության ու անավարտ պատերազմի մասին է: Իրար են հաջորդում պատերազմի դրվագները, անմահացած հերոսները, ռազմի դաշտում ծնվող երգն ու ծիծաղը, անպատերազմ կյանքի տխրությունն ու ազատամարտիկի խոստումը ընկերներին` «դեռ կհանդիպենք, տղերք»:
Պատերազմի արհավիրքը տեսած բժիշկը պիտի խոստովանի, որ կյանքն իրենը թելադրում է, սկզբում արտասովոր էր թվացել, բայց հետո դարձել է օրինաչափ: Նույն օրը նույն գյուղում և զոհվածի թաղում է եղել, և հարսանիք, երկուսին էլ մասնակցել են, մի տեղ տխրել են, մի տեղ երգել, պարել, ուրախացել են, առանց դրա անհնար է, կմեռնի ժողովուրդը պարզապես: Տարոն Տոնոյանը` որպես բժիշկ պիտի ասի, որ պատերազմը չարիք է, երբ քո հարազատ ընկերը սեղանի վրա է ու չես կարողանում կյանքը փրկել, դա շատ ծանր բան է: Պիտի հիշեցնի նաև, որ մեր իրականության մեջ պատերազմը չի ավարտվել:

Այդ իրականության մասին են խոսում ազատամարտը ապրած հերոսները: Իրականություն, որտեղ Դավիթ Ամալյանն իր երգում ասելու է` «Անցյալը ես կարոտեցի, այնտեղ կարգին տղերք շատ կան»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ