Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանին շտապ հրավիրել են երկրի արտգործնախարարություն` կապված չինական բանակի հինգ սպաների նկատմամբ Վաշինգտոնի ներկայացրած տնտեսական կիբերլրտեսության մեղադրանքի հետ:
Ավելի վաղ պաշտոնական Պեկինը կտրականապես ժխտել էր մեղադրանքները` դրանք անվանելով մտացածին և զուշացրել, որ մեղադրանքները կարող են վտանգի ենթարկել երկու երկրների համագործակցությունը: Չինաստանի իշխանություններն արդեն դադարեցրել են համակարգչային անվտանգության հարցերով երկկողմ աշխատանքային խմբի գործունեությունը և հայտարարել, որ քննարկում են հնարավոր հետագա գործողությունների հարցը: Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ը արտասահմանցի զինծառայողներին մեղադրում է տնտեսական կիբերլրտեսության մեջ: