Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Այդ մարդուն հարգում են բոլորը»

«Այդ մարդուն հարգում են բոլորը»
20.05.2014 | 12:04

«Պարի Սեն Ժերմենի» սեփականատեր Նասեր ալ Խելայիֆին հայտնել է, որ, մարզական կարիերան ավարտելուց հետո, ակումբը Զլատան Իբրահիմովիչին կառաջարկի մարզական տնօրենի պաշտոնը. «Ես խոսել եմ Զլատանի հետ, նա կարիերան ավարտելուց հետո կմնա ակումբում ու կդառնա մարզական տնօրեն: Այս դեպքում նա կլինի աշխարհի լավագույն մարզական տնօրենը: Այդ մարդուն հարգում են բոլորը»:
Տեղեկացնենք, որ Իբրահիմովիչի պայմանագիրը լրանում է 2016-ի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում այս ֆանտաստիկ հարձակվողն իր ծանրակշիռ ներդրումն ունեցավ թիմը չեմպիոնական բարձունքի հասցնելու հարցում՝ քսանվեց գոլով դառնալով ոչ միայն ՊՍԺ-ի, այլև երկրի լավագույն ռմբարկու: Ի դեպ, նա նաև անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է՝ երեսուն գոլով: Ասենք նաև, որ «Պարի Սեն Ժերմենը» երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց երկրի չեմպիոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ