Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանը չի կարող երաշխավորել ՈՒկրաինայի ամբողջականությունը

Ռուսաստանը չի կարող երաշխավորել ՈՒկրաինայի ամբողջականությունը
20.05.2014 | 14:05

Ռուսաստանը չի կարող և չի պատրաստվում երաշխավորել ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը, քանի որ երբեք նման պարտավորություններ չի վերցրել իր վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Մենք ոչ-ոքի ոչինչ պարտավոր չենք երաշխավորելու, քանի որ մենք երբեք մեզ վրա որևէ պարտավորություն չենք վերցրել այդ թեմայով, բայց մենք ելնում ենք նրանից, որ ամենագլխավոր հարցը ՈՒկրաինայի տարածքում իրավիճակի հանգստացումն է. չերաշխավորել որևէ բան որևէ մեկին, այլ իրավիճակը հանգստացնել»,- ասել է Մեդվեդևը: Վերջինիս խոսքով` պնդումներն այն մասին, թե Ռուսաստանը մտադրություն ունի իրեն միացնելու ՈՒկրաինայի որևէ մաս, քարոզչություն են, իսկ իրավիճակը Ղրիմի հետ համեմատելը` ոչ տեղին:
Bloomberg-ին տված հարցազրույցում ՌԴ վարչապետն ասել է. «Թող երկխոսության մեր գործընկերները, այդ թվում` ԵՄ-ն և ԱՄՆ-ը, երաշխավորեն, որ չեն միջամտի ՈՒկրաինայի ներքին գործերին, թող Արևմուտքի մեր գործընկերները մեզ երաշխավորեն, որ ՈՒկրաինային չեն ներքաշի Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ, որ այն մարդիկ, ովքեր ապրում են Արևելքում, չեն կորցնի ռուսերեն խոսելու հնարավորությունը, որ չի գա ինչ-որ խենթ «Աջ հատված» և չի սկսի նրանց մորթել»:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ