Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանի օգտակար հանածոների ամենահարուստ հանքավայրերը գտնվում են Հայաստանի ազատագրած տարածքներում

Ադրբեջանի օգտակար հանածոների ամենահարուստ հանքավայրերը գտնվում են Հայաստանի ազատագրած տարածքներում
21.05.2014 | 11:59

«Ադրբեջանի` Հայկական զինուժի կողմից զավթված Ադրբեջանական Հանրապետության տարածքների հարցերով կորուստների և ծախսերի գնահատման աշխատանքային խմբի տվյալներով` գրավյալ տարածքներում գտնվում են արդյունաբերական նշանակություն ունեցող ռեսուրսների նշանակալից ծավալներ»,- ասվում է apa.az-ի հաղորդագրության մեջ: Կայքի փոխանցմամբ` Հայաստանի կողմից ազատագրված տարածքներում կան 5` ոսկու, 2` սնդիկի, 1` կապարի և ցինկի, 19` երեսպատման քարերի, 4` ցեմենտի հումքի, 13` տարբեր տեսակի շինարարական քարերի, 1` սոդայի արտադրության հումքի, 21` պեմզայի ու հրաբխային մոխրի, 10` կավի, 9` խոշոր ավազի, 5` շինարարական ավազի, 9` գիպսի, 1 պեռլիտի, 1 օբսիդիանի, 14` գունավոր և կիսաթանկարժեք քարերի և այլ հանքավայրեր, ինչպես նաև`11 քաղցրահամ ջրի ստորերկրյա և 10` հանքային ջրի աղբյուրներ, 155` զանազան օգտակար հանածոների հանքավայրեր:
Ադրբեջանի կորուստների և ծախսերի գնահատման խմբի իրականացրած երկրաբանական, որոնողական-հետախուզական և տարբեր երկրաֆիզիկական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ «Հայաստանի զավթած ադրբեջանական տարածքներում գոյություն ունի պետական հաշվեկշռում գրանցված 64 հանքավայր, 159` արդյունաբերական նշանակությամբ հանքավայր, որից 145-ի հեռանկարը մինչև վերջ պարզված չէ, ինչպես նաև` 561 հանքավայր, որից 194-ը հեռանկարային են»:

Դիտվել է՝ 2779

Մեկնաբանություններ