ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե կտրականապես դեմ է ամերիկյան ապրանքների բոյկոտին: «Ի՞նչ կապ ունեն ԱՄՆ-ի հետ մեր ներկա հարաբերությունները և iPhone-ը: Եկեք, ուրեմն, հրաժարվենք ներմուծվող ամեն ինչից, ի՞նչ կունենանք այդ դեպքում: Հյուսիսային Կորեա՞: Ոչ, դա մեր ճանապարհը չէ»,- ընդգծել է Ռուսաստանի վարչապետը: Նրա կարծիքով՝ ոչ ռուսները, ոչ ամերիկացիները, ոչ եվրոպացիները չպետք է ոչնչից հրաժարվեն, իսկ ամերիկացիներին Apple-ի արտադրանքից հրաժարվելու միջոցով վնասելը ծիծաղելի է։
Հարցազրույցում նա նաև ասել է, որ իր հայ գործընկերներն իրեն iPhone-ի և iPad-ի հայկական անալոգներն են նվիրել: «Նրանք ինձ «Արմֆոն» և «Արմփադ» են նվիրել»,- ասել է Մեդվեդևը՝ հավելելով, որ դրանք աշխատասենյակում չեն, աշխատավայրում նա երկու պլանշետ է օգտագործում, որոնք պատկանում են պետությանը։