Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մինչ 2020 թ. Հունաստանը կվերականգնի բարեկեցության մակարդակը

Մինչ 2020 թ. Հունաստանը կվերականգնի բարեկեցության մակարդակը
21.05.2014 | 15:08

Հունաստանը 7 տարում կվերադառնա նախաճգնաժամային ՀՆԱ-ի մակարդակին, կստեղծի 770000 աշխատատեղ և կհասնի քաղաքացիների բարեկեցությանը՝ հայտարարել է վարչապետ Անտոնիս Սամարասը: Նա պարզաբանել է, որ զարգացման պլանը չի լինի «խորհրդային» մոդել, «որտեղ պետությունն անում էր ամեն ինչ, պլանավորում ամենը, բացատրում՝ ինչ անել ապագայում, 5, 10 տարի հետո, և ի վերջո, ամեն ինչ կործանվեց»։
«Մինչ 2020 թ. Հունաստանը կվերականգնի բարեկեցության մակարդակը, որ եղել է մինչ ճգնաժամը։ Այժմ օր օրի, ամիս առ ամիս իրավիճակը կլավանա սովորական մարդկանց համար, մեծամասնությունն աշխատանք կգտնի, ձեռնարկությունները կունենան ֆինանսավորում, չեն լինի խնայողության խիստ միջոցներ։ Հարկերը կնվազեն։ Այս տարվանից սկսում է զարգացումը։ 2015-ին աճը կկազմի 2,9 %, իսկ 2016-ին՝ 3,7 %»,- հայտարարել է Սամարասը։

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ