Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
22.05.2014 | 13:45

Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազանվուրն իր 90-ամյակը կնշի Բեռլինի բեմերից մեկում: Տարին սկսվել էր համերգային շրջագայություններով: Համերգային բուռն գործունեություն է սպասվում հատկապես ամռանը: Երգիչը կլինի Ֆրանկֆուրտում, Լոնդոնում, Վարշավայում, Բարսելոնում և Հռոմում, աշնանը՝ Մոսկվայում և Անտվերպենում:

Հոբելյանական տարում Ազնավուրի երկրպագուներին հասանելի է դարձել երգչի տարբեր տարիների գործերը ներառող 32 սկավառակից կազմված ձայնադարանը:
Վաթսուն տարվա գործունեության ընթացքում Շառլ Ազնավուրը վաճառել է 100 միլիոնից ավելի ալբոմ, ունի ավելի քան հազար երգ,այդ թվում` բազմաթիվ միջազգային հիթերի` «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Ավե Մարիա» և այլն: Իր ամենամեծ հաջողություններից մեկն ունեցել է Միացյալ Թագավորությունում՝ «She» («Նա») երգով: Խաղացել է 80 ֆիլմում, հազարավոր համերգներ է ունեցել ամբողջ աշխարհում:
Շանսոնիեն կանխատեսել է նաև իր հրաժեշտի համերգի օրն ու թվականը: Դա 2024 թվականի մայիսի 22-ն է, երբ աշխարհը կտոնի 20-րդ դարի լավագույն երգիչ, կոմպոզիտոր, դերասան, բանաստեղծ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը:

Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ