Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ճանաչում մայիսի 11-ին ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տեղի ունեցած հանրաքվեների արդյունքները: «Իրավունքի տեսանկյունից Դոնեցկի և Լուգանսկի դաշնայնացման հանրաքվեները ոչ մի նշանակություն չունեն: Ես չեմ խոսում, թե ինչ պայմաններում են այդ հանրաքվեները անցկացվել: … Ցանկացած հանրաքվե պետք է անցկացվի Սահմանադրության հիման վրա»,-ասել է Լուկաշենկոն` «Дождь» հեռուստաընկերության եթերում:
Ըստ Բելառուսի նախագահի` ՈՒկրաինայի խնդիրների պատճառը ազգային առաջնորդի բացակայությունն է: «Քանի դեռ ՈՒկրաինայում չկա ազգային առաջնորդ, այնտեղ խառնաշփոթ (бардак) կլինի… Այս իրավիճակում առաջնորդ է անհրաժեշտ, մարդ, ով կգա և կասի` այո, այսպես ենք անելու, և բոլորը կգնան»,- ասել է Լուկաշենկոն: