Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը մտադիր է դիմել ՌԴ իշխանություններին` ԴԺՀ-ի անկախությունը ճանաչելու խնդրանքով: Համապատասխան որոշումն ընդունվել է ինքնակառավարվող հանրապետության Գերագույն խորհրդում: Ավելի վաղ ԴԺՀ-ի ներկայացուցիչները, ինքնավարություն հռչակելով, հանդես էին եկել ԴԺՀ-ի`Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին, սակայն նախաձեռնությունը ՌԴ-ի կողմից պաշտոնական աջակցություն չի ստացել: