Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանի ու միջնորդ վեցյակի միջև միջուկային բանակցությունները ցանկալի արդյունք կտան մինչ հուլիսի 20-ը, երբ կկնքվի համապարփակ միջուկային համաձայնագիր։
«Շատ հավանական է, որ մենք համաձայնության կգանք հուլիսի վերջին։ Դա մեր ուժերի շրջանակներում է»,-ասել է Իրանի նախագահը: Նա հավելել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կան մի շարք բարդ հարցեր, որոնց լուծում տալու համար ժամանակ է անհրաժեշտ, ուստի խելամիտ չէ ակնկալել, որ խնդիրը կլուծվի մի քանի հանդիպումով։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից նշել են, որ իրանական կողմը համաձայնել է քննարկել մի շարք վիճահարույց հարցեր, ինչից հրաժարվում էր նախկինում։