Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլա Սարկոզին կոչ է անում հրաժարվել Շենգենից

Նիկոլա Սարկոզին կոչ է անում հրաժարվել Շենգենից
23.05.2014 | 11:43

«Շենգեն I-ը (1995-ին ուժի մեջ մտած համաձայնագիր) պետք է դադարեցվի և փոխարինվի Շենգեն II-ով, որի անդամները կարող են դառնալ միայն այն երկրները, որոնք ավելի վաղ ներգաղթի միասնական քաղաքականության համաձայնագիր են կնքել», - Le Point պարբերականին տված հարցազրույցում ասել է Սարկոզին:
Հայտարարությունը նախկին նախագահն արել է Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրություններին ընդառաջ, որոնք մայիսի 25-ին կանցկացվեն ԵՄ անդամ երկրների մեծ մասում: Նախկին նախագահի կարծիքով` դա կօգնի Եվրամիությանը՝ վերացնել այն գործընթացը, որի շնորհիվ յուրաքանչյուր օտարերկրացի միայն մեկ անգամ որևէ երկրում լինելով, որը շենգենյան գոտու կազմում է, կարող է իր բնակության համար ընտրել այն երկիրը, որտեղ իրեն առավել բարձր սոցիալական նպաստ կառաջարկեն:
Բացի այդ, Սարկոզին կարծում է, որ Բեռլինն ու Փարիզը պետք է ավելի սերտ համագործակցություն ծավալեն տնտեսության ոլորտում, և կողմ է միասնական ֆրանս-գերմանական տնտեսական գոտու ստեղծմանը:

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ