Հրադադարի ստորագրումից հետո հայ-ադրբեջանական շփման գծում մարդկանց զոհվելու դեպքերը հիասթափեցնում են ԱՄՆ-ին՝ լրագրողներին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Նա նշել է, որ ցանկացած զոհ ողբերգություն է: Նրա խոսքով՝ այդ դեպքերը ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով:
«Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք հակամարտության կարգավորման համար: Շատ կարևոր է այդ կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապարհով»,- ասել է դեսպանը: