Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մորնինգսթարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Մորնինգսթարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
23.05.2014 | 11:47

Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն։ Դեսպանին հիշեցրել են այն արտահայտությունները, որ նա օգտագործել է «Ազատլիգ» ռադիոկայանին տված հարցազրույցում, և նշել են, որ այդ արտահայտությունները գնահատվում են իբրև միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, ուստի անընդունելի են։
Դեսպանին ասվել է, որ նման քայլերը չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն և դիվանագիտական գործունեության նորմերին։

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ