Ռուսաստանը և Չինաստանը վետո են դրել Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Միջազգային քրեական դատարան դիմելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա: Արևմտյան երկրները դատապարտել են Ռուսաստանի ու Չինաստանի քայլերը: Եռամյա հակամարտության ընթացքում Սիրիայում ավելի քան 150 հազար մարդ է սպանվել: