Վրաստանը ԵՄ-ից 19 միլիոն եվրո կստանա։ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Բազմակողմանի ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի շրջանակներում ֆինանսական օգնության մասին համաձայնագիրը Բրյուսելում ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության առաջնահերթություններին աջակցելու նպատակով ԵՄ-ն Բազմակողմանի ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի (CIB) տեսքով օգնություն է առաջարկել, որը ենթադրում է գործընկեր երկրների ինստիտուցիոնալ հնարավորությունների ուժեղացմանը և Ասոցացման համաձայնագրի միջոցառումներին, այն ինստիտուտների գործունեությանն աջակցություն, որ կապված են վիզային ռեժիմի մասին համաձայնագրի և միգրացիայի հարցերի հետ: «CIB-ի շրջանակներում 2011-2013 թվականներին Վրաստանի համար նախատեսված բյուջեն 30,86 միլիոն եվրո էր: Օգնության հաջորդ փուլը (2014-2020 թթ.) կապված է DCFTA-ի՝ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի իրականացման հետ»,- նշված է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ։