Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սնոուդենի առաջին հարցազրույցը ամերիկյան հեռուստաընկերությանը

Սնոուդենի առաջին հարցազրույցը ամերիկյան հեռուստաընկերությանը
23.05.2014 | 12:51

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որ ժամանակավոր ապաստան է ստացել ՌԴ-ում, հարցազրույց է տվել NBC հեռուստաընկերությանը: Nightly News հաղորդաշարի հեղինակ և վարող Բրայան ՈՒիլյամսը ժամանել է Մոսկվա և զրուցել համակարգչային անվտանգության՝ փախուստի մեջ գտնվող մասնագետի հետ։ Հեռուստաընկերության պատմության մեջ Սնոուդենի առաջին հարցազրույցը եթեր կհեռարձակվի մայիսի 28-ին։ Զրույցը տևել է մի քանի ժամ։ Զրույցին մասնակցել է նաև լրագրող Գլեն Գրինվալդը, որը տարբեր նյութեր էր հրապարակել՝ հիմնված Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի վրա։ Հարցազրույցի մասնակիցներն անդրադարձել են Գրինվալդի և Սնոուդենի համատեղ աշխատանքի պատմությանը, հանրության արձագանքին՝ նրանց բացահայտումների հանդեպ։

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ