Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սպիտակ տունը կոչ է անում Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունը

Սպիտակ տունը կոչ է անում Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունը
23.05.2014 | 12:54

ՈՒկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղաշարժը դեռ թույլ չի տալիս եզրակացնել, որ դրանք հետ են քաշվել՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին։ «Մենք դեռ միանշանակ ոչինչ չենք տեսնում»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը: ԱՄՆ-ի ղեկավարությունը հուսով է, որ իսկապես սկսվել է զորավարժությունների մասնակցող զորքերի վերադարձ մշտական տեղակայման վայրեր, ինչպես հայտարարել է Մոսկվան: Ջեյ Քարնին հաստատել է, որ Վաշինգտոնը շարունակում է «ուշադիր հետևել ռուս-ուկրաինական սահմանի իրավիճակին»: ԱՄՆ-ը «կոչ է անում Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունը»՝ ՈՒկրաինայի արևելքում դաշնայնացման աջակիցներին գալիք նախագահական ընտրությունները տապալելու փորձերից զերծ պահելու համար։

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ