Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Չպետք է մոռանալ

Չպետք է մոռանալ
23.05.2014 | 13:11

Հունիսի 12-ին Բրազիլիայում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությունը: Եզրափակիչ դուրս եկած երեսուներկու հավաքականները բաժանված են ութ խմբի, որտեղ առաջին երկու տեղերը գրավածները կստանան հաջորդ փուլում հանդես գալու իրավունք: Մեկ ութերորդից սկսած` պարտվողները դուրս են գալիս մրցակցությունից ու այսպես շարունակաբար մինչև եզրափակիչ, որտեղ լավագույն երկուսը միմյանց միջև ընթանալիք պայքարում կորոշեն ուժեղագույնին: Հասկանալի է, որ հնարավոր հաղթող ընտրանու մասին ֆուտբոլային աշխարհն ունի իր համոզմունքը` ելնելով իր նախապատվություններից, թեպետ այն ոչ միշտ է համընկնում ռեալ իրականության հետ: Անդրադառնալով շրջանառության մեջ դրված վարկածներին՝ ահա թե ի մասնավորի, ինչ է ասել Իսպանիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն. «Բրազիլիայի հավաքականը աշխարհի 2014 թ. առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկն է, սակայն չպետք է մոռանալ, որ Իսպանիան գործող չեմպիոնն է»: Անկախ ամեն ինչից` շուտով մրցաշարը կսկսվի, և ամեն ինչ ավելի քան հստակ կդառնա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ