«Մենք հարգանքով կվերաբերվենք ՈՒկրաինայի ժողովրդի ընտրությանը, իհարկե, կնայենք, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական համաժողովում: Պուտինը նշել է, որ, իր կարծիքով, ավելի խելացի կլիներ անցկացնել հանրաքվե, փոխել Սահմանադրությունը, իսկ նրա հիման վրա ձևավորել նոր իշխանություն, այդ թվում` ընտրելով նոր խորհրդարան և նախագահ:
ՈՒկրաինայի արտգործնախարարությունը ողջունել է Պուտինի հայտարարությունը` ՈՒկրաինայի նորընտիր իշխանության հետ աշխատելու պատրաստակամության մասին: ՈՒկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան վաղը` մայիսի 25-ին: