Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրոպան դառնում է ավելի մատչելի

Եվրոպան դառնում է ավելի մատչելի
24.05.2014 | 12:32

Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» և «Բաց հասարակության հիմնադրամների» նախաձեռնությամբ կազմակերպված «Մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի վերաբերյալ» երկօրյա սեմինարը:

Հայտնի է, որ Պրահայում և Վարշավայում, համապատասխանաբար 2009 թ. մայիսի 7-ին և 2011 թ. սեպտեմբերի 30-ին կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովների համատեղ հռչակագրերով քաղաքական աջակցություն է հայտնվում վիզային ռեժիմի ազատականացմանը անվտանգ միջավայրում:
«Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը յուրացնելու մասին» համաձայնագրում նշված են այն սահմանումները, համաձայն որոնց դյուրացվել է Հայաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով՝ որոշակի նպատակով գտնվելու համար:
Միգրացիայի հարցերով նախկին խորհրդատու Էլեոնորա Վերխերն անդրադարձավ ԵՄ մուտքի արտոնագրի քաղաքականության ազատականացմանն ու հեշտացմանը: Նա, որպես ԵՄ մուտքը հեշտացնող գործիք, նշեց ԵՄ վիզաների կանոնագիրքը: Էլեոնորա Վերխերը նշեց, որ իրենք ունեն երկու տիպի երկրների ցանկ. «սև ցուցակում» տեղ են գտել այն երկրները, որոնց համար պարտադիր է ունենալ մուտքի արտոնագիր, իսկ «սպիտակ ցուցակում» տեղ գտած երկրները պարտադիր չէ, որ ունենան մուտքի արտոնագիր: Վիզայի պարզեցումը նշանակում է ընթացակարգերի պարզեցում, իսկ մուտքի արտոնագրի ազատականացում նշանակում է առանց վիզայի մուտք ԵՄ երկրներ, սակայն դա նախատեսված է միայն կենսաչափական անձնագրերի համար:
Էլեոնորա Վերխերը նշեց, որ անցյալ դարի 90-ականներին ԵՄ անդամ երկրները որոշեցին ԵՄ երկրների տարածքում ընդլայնել ներքին անվտանգությունն ու խրախուսել մարդու իրավունքների պաշտպանությունը: Հենց այդ նպատակով էլ 1999 թվականին ստորագրվեց Ամստերդամի համաձայնագիրը:
2003 թ. ԵՄ-ն առաջարկեց հարևանության ծրագիրը: Եվ, որպես ԵՄ անդամ դառնալու հեռանկար, այդ ծրագրում ընդգրկված երկրներին առաջարկվեց շուկայի ընդլայնում: ԵՄ-ն, որպես բարեփոխումների հիմք, այդ երկրներին առաջարկեց կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների գերակայությունը, շուկայի ազատականացումը:
Էլեոնորա Վերխերը նշեց նաև, որ, երբ երկրներում իրականացվում են բարեփոխումներ, նրանք «սև ցուցակից» տեղափոխվում են «սպիտակ ցուցակ»:
Իսկ այն փաստը, որ ԵՄ-ն Արևելյան գործընկերության երկրներին առաջարկեց մուտքի արտոնագրի պարզեցման կարգ, նշանակում է, որ ԵՄ-ն հստակեցրել, պարզեցրել և հղկել է իր ռազմավարությունը: Համեմատելով Արևելյան գործընկերության երկրներից՝ մուտքի արտոնագիր ստանալու դիմումների աճը և դրանց մերժման ցածր գործակիցը՝ Էլեոնորա Վերխերը նշեց, որ մուտքի արտոնագիր ստանալը դյուրացել է այդ երկրների համար: Նա դրական է համարում, որ հատկապես ուսանողներն ու գիտաշխատողները հնարավորություն կունենան ավելի հաճախ ճանապարհորդելու:
2014 թ. Մոլդովայի համար ստեղծվեց առանց վիզայի ճանապարհորդելը, ինչը տիկին Վերխերը համարում է հաջողված նախադեպ Արևելյան գործընկերության երկրների համար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ