ՈՒկրաինայում այսօր ժամը 00:00-ից սկսվել է «լռության օրը»` երկրում վաղը, մայիսի 25-ին կայանալիք նախահագահական ընտրություններից առաջ: Շաբաթ գիշերվանից ամբողջովին արգելված է ցանկացած նախընտրական քարոզչություն: Քարոզչական բոլոր նյութերն այսօրվա ընթացքում պետք է հեռացվեն:
Նախագահական ընտրություններից բացի, վաղը տեղի կունենան նաև Կիևի քաղաքապետի և քաղխորհրդի ընտրություններ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ` երկրի որոշ շրջաններում, մասնավորապես` Օդեսայում, Նիկոլաևում, Խերսոնում և Չեռնովցիում: