ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Նահանգային խորհրդի հատկացումների հանձնաժողովն ընդունել է AB 1915 օրինագիծը, որը պահանջում է Հայոց ցեղասպանության թեման ընդգրկել 7-12-րդ դասարանների ուսումնական ծրագրում։
Օրինագծի հեղինակն է խորհրդի անդամ Ադրին Նազարյանը: AB 1915 օրինագիծն ապրիլին արդեն ընդունել է Կալիֆոռնիայի նահանգային խորհրդի կրթության հանձնաժողովը, իսկ այժմ պետք է քննարկվի Խորհրդի հիմնական օրակարգում։
«AB 1915 օրինագիծը դրվելու է քննարկման, և ես շարունակելու եմ իմ համագործակցությունը Խորհրդի գործընկերներիս և ANCA-ի հետ, որպեսզի ապահովեմ ընդունումը։ Հայոց ցեղասպանության հարցը պետք է անպայման ներառվի մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ուսումնական ծրագրում։ Մենք երկար են պատրաստվել, և շատ ուրախ եմ, որ նման աջակցություն ունենք»,-նշել է Ադրին Նազարյանը։ Նահանգային խորհրդի և Սենատի կողմից հաստատվելու ու նահանգապետի կողմից ստորագրվելու դեպքում, Հայոց ցեղասպանության թեման կներառվի 7-12-րդ դասարանների համար սոցիալական գիտության ու պատմության դասընթացների ծրագրում։