Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Գործընթացը պետք է դարձնել թափանցիկ

Գործընթացը պետք է դարձնել թափանցիկ
24.05.2014 | 19:21

Ծաղկաձորում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի հրավիրած երկօրյա սեմինարի ժամանակ Ստեֆան Բատորիի անվան լեհական հիմնադրամի ներկայացուցիչ Յակուբ Բենեդուչակը, անդրադառնալով ուկրաինացիների պայքարին, նշեց, որ նրանք պայքարում են հանուն արժեքների:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու որոշմանը, նա նշեց, որ դա Հայաստանի ընտրությունն է, և ինքը հարգում է այդ որոշումը:
«Եվրոպան առանց սահմանների» ուկրաինական կազմակերպության ղեկավար Իրինա Սուշկոն անդրադարձավ ԵՄ մուտքի արտոնագրի քաղաքականության ձևավորման հարցում ՀԿ-ների և մամուլի դերին: Նա ասաց, որ գործընթացը պետք է լինի բաց ու թափանցիկ, չպետք է ոչինչ մնա գաղտնի:
Իրինա Սուշկոն նշեց, որ, որքան հաճախ է մարդը ճանապարհորդում, տեսնում այլ երկրներ ու այլ քաղաքակրթություններ, ունի հնարավորություն՝ իր տեսածը համեմատելու սեփական երկրի հետ: Այդ դեպքում էլ, ըստ նրա, մարդը չի ենթարկվում իշխանությունների մանիպուլյացիաներին:

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ