Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանը 70 մլրդ ռուբլի է հատկացրել Ղրիմին

Ռուսաստանը 70 մլրդ ռուբլի է հատկացրել Ղրիմին
25.05.2014 | 12:19

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ղրիմը ՌԴ կազմ մտնելուց ի վեր Ռուսաստանից մոտ 70 մլրդ ռուբլի (մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլար) է ստացել զարգացման ծրագրերի համար: Նրա ձևակերպմամբ՝ այդ միջոցներով «այդ շրջանը սկսել է շնչել»՝ ինչպես Ռուսաստանի մյուս շրջանները:
Զարգացման ծրագրերը ներառել են նաև Սևաստոպոլը: Այդ միջոցները վճարվել են ներքին պահուստից, և այլ սուբյեկտների ֆինանսավորումը չի տուժել: Ղրիմում գումարները տրամադրվել են ենթակառուցվածքների, ճանապարհների, ռուսական չափանիշներով բյուջետային վճարումներ կատարելու համար:

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ