Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պուտինը արքայազն Չառլզի պահվածքը համարել է «ոչ արքայական»

Պուտինը արքայազն Չառլզի պահվածքը համարել է «ոչ արքայական»
25.05.2014 | 13:04

«Դու բարկանում ես, նշանակում է` դու սխալ ես: Փոխանցեք սա Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին և արքայազն Չառլզին»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինս արքայազն Չառլզի վարքագիծը համարել է «ոչ արքայական», եթե արքայազնը Ռուսաստանի ղեկավարին համեմատել է Հիտլերի հետ:
Նշենք, որ Մոսկվան պաշտոնական բացատրություն էր պահանջել Լոնդոնից` կապված արքայազնի հայտարարության հետ: Արքայազնի մամլո ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել այդ հայտարարությունը: Հիշեցնենք, որ արքայազն Չառլզը Պուտինին համեմատել էր Հիտլերի կերպարի հետ:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ