Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գերմանիայի, Ֆրանսիայի և ՌԴ-ի նախագահները քննարկել են ՈՒկրաինայի իրավիճակը

Գերմանիայի, Ֆրանսիայի և ՌԴ-ի նախագահները քննարկել են ՈՒկրաինայի իրավիճակը
25.05.2014 | 13:16

Նախօրեին երեք երկրների ղեկավարները քննարկել են ՈՒկրաինայի իրավիճակի հետ կապված հարցեր: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ ձևաչափով հեռախոսով քննարկել են ՈՒկրաինայի իրավիճակը: Հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել Մերկելի և Օլանդի նախաձեռնությամբ:
«Ընտրությունները պետք է կայանան ՈՒկրաինայի բոլոր շրջաններում` խաղաղ իրադրության պայմաններում: Դրանում համաձայնել են Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները»,- ասվում է Մերկելի մամլո ծառայութան հաղորդագրության մեջ: «Ֆրանսուա Օլանդը և Անգելա Մերկելը ի գիտություն են ընդունել Պուտինի հայտարարությունը առ այն, որ Ռուսաստանը կհարգի ՈՒկրաինայի ժողովրդի ընտրությունը և կաշխատի ապագա իշխանությունների հետ», -հաղորդել է Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը: ՌԴ ղեկավարի մամլո ծառայությունն իր հերթին հաղորդել է, որ «երեք երկրների ղեկավարները շահագրգիռ են, որպեսզի ՈՒկրաինայում ընտրություններն անցնեն խաղաղ և հանգիստ պայմաններում»: Ֆրանսիական կողմի հաղոդագրության մեջ նաև ասվում է, որ երեք ղեկավարները «համաձայնել են համագործակցել ՈՒկրաինա գազի մատակարարման հետ կապված հարցերի շուտափույթ լուծման համար»:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ